Direct naarhoofdmenu / zoekveld
Home / Armenian/ հայերեն լե...

Armenian/ հայերեն լեզու

ԳԱՂԹ` ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՐՕՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

IOM-ը`Գաղթի Միջազգային Կազմակերպությունը օգնություն է ցուցաբերում ամբողջ աշխարհի գաղթականներին:

Նիդերլանդներում IOM-ը զբաղվում է երկիր ներգաղթող և արտագաղթող գաղթականների ուղեկցմամբ, ծագման երկրում վերաինտեգրացման գործընթացներով, կազմակերպում վերակառուցողական նախագծերի ժամանակավոր առաքելություններ ծագման երկրում, զբաղվում է աշխատանքային գաղթին և գաղթ / առողջությանը առնչվող խնդիրներով, ինչպես նաև մարդկանց ապօրինի առևտրի դեմ պայքարով:

 

Գաղթականները կարող են IOM-ին դիմել մասնավորապես հետևյալ դեպքերում`

  • ծագման երկիր կամավոր վերադաձի մասին խորհուրդների ստացում;
  • ծագման երկիր վերադառնալու աջակցության հատկացում;
  • օտարերկրացիների կալանավայրից ինքնուրույն մեկնման միջնորդություն;
  • ծագման երկրում վերաինտեգրացման աջակցության հատկացում (գումար և / կամ այլ կարգի ծառայություններ);
  • ծագման երկրի զարգացմանը նպաստելու նպատակով ժամանակավոր առաքելությունների իրականացում;
  • պրոֆեսիոնալ որակական ներդրումներ ծագման երկրում իրականացվող վերակառուցողական նախագծերում;
  • ընտանեկան վերամիավորման նպատակով ներգաղթող և Նիդերլանդներ հրավիրված փախստականների ընդունում և ուղեկցում;
  • երրորդ երկրում բնակություն վերահաստատող գաղթականների ճանապարհորդության կազմակերպում (եթե բավարարված են ընդունող երկրի ներգաղթի պահանջները);
  • ճանապարհորդության ուղեկցում Սխիպհոլ օդանավակայանում, ինչպես նաև տարանցիկ և նպատակաերկրների օդանավակայաններում.

 

Ժնևում գտնվող գլխավոր գրասենյակով IOM-ը հիմնադրվել է 1951 թվականին և միավորում է ավելի քան 120 պետություններ: IOM-ը անկախ միջազգային կազմակերպություն է: Նիդերլանդներում գործող գրասենյակը պատկանում է գաղթի վերաբերյալ միասնական գիտելիքները գործնական ծրագրերի վերածող համաշխարհային ցանցին:  

Aan de teksten op deze website kunnen geen rechten worden ontleend
Zoeken
Uitgebreid zoeken